Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ողբամ զքեզ...

Ողբամ զքեզ...
04.09.2024 | 07:45

Երբ Ներոնն իրեն թագավոր կարգած մորը՝ Ագրիպինային հրապարակավ դատապարտեց մահապատժի, Մոր վերջին խոսքերն էին.

- Նախ ինձանից հեռացրե՜ք Ներոն ծնող արգանդը:

Իսկ երբ Սենատը Ներոնին՝ կատարած չարագործությունների համար դատապարտեց մահվան, նա անգամ քաջություն չունեցավ ինքնասպանվելու, սուրը տվեց ստրուկին՝ իրագործելու դատավճիռը:

Նրա վերջին խոսքերն էին.

- Ինչպիսի՜ մեծ արտիստ է կորցնում աշխարհը:

Իսկ մինչ այդ նա վառեց Հռոմը և նրա փլատակների վրա սկսեց քնար նվագել և Հռոմի հրդեհի պատճառը համարելով քրիստոնյաներին՝ նա Կոլիզեյում գազանների խնջույք կազմակերպեց և նրանց` որպես կեր, նետեց քրիստոնյա երեխաներին:

Ասում են մարդու ձևավորման մեջ կարևոր դեր ունի դաստիարակությունը:

Ո՜չ, հազար անգամ ո՜չ...

Ներոնի մայրն էլ ազնվազարմ թագուհի էր, իսկ ուսուցիչն ու դաստիարակը աշխարհահռչակ փիլիսոփա ու դրամատուրգ Սենեկան էր, որին էլ նա հրամայեց սպանել:

Մարդու չարագործությունը նրա հոգևոր տկարությունն է, որը գենետիկական երևույթ է, որին փոփոխել չեն կարող թե՛ դաստիարակությունն ու թե՛ միջավայրը:

Ընդհակառակը, իրենք են իրենց հոգևոր տկարությանը համապատասխան ստեղծում միջավայր և թելադրում իրենց պահանջները:

Նրանք աշխատում են հանրության վրա, որով ձևավորում են իրենց սնուցման և բնակեցման միջավայրը:

Այդ միջավայրին «կերակրում» են, ինչպես բտման կետերի և ստեղծում իրենց իշխանությունը:

Ներոնն էլ էր կերակրում ամբոխին՝ պաշտպանելու իր իշխանությունը, իսկ իր շրջապատի գիտակից մարդկանց, ումից վտանգ էր սպասում, կախաղան հանում կամ նետում սովահար գազաններին որպես կեր:

Ամբոխը ոչ միայն ուտելիք ու խրախճություն է ուզում, այլև գազանային բնազդով արյուն է տենչում, միայն արյուն:

Եվ Ներոնը պարգևում էր այդ հաճույքը. ինչպես տաղանդավոր լիրա էր նվագում, այնպես էլ նվագում էր ամբոխի նախամարդյան բնազդների վրա:

Եվ երբ նրա շրջապատի մարդիկ արդեն տեսնում էին հզորագույն կայսրության անկումը և ուզում էին դեմն առնել, բտված ամբոխը երկար ժամանակ պայքարում էր իր ախոռը լցնողի համար, որը և դժվարացնում էր չարիքը վերացնելու ծրագրի իրականացումը:

Նրանք իրենց բտողի կենդանի պարիսպն են դառնում:

Առակս ի՞նչ կցուցանե...

Թողնում եմ ձեր եզրակացությանը, իսկ ես ընդամենն ասում եմ՝

ողբամ զքեզ, հայոց աշխա՜րհ....

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

03.09.2024

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ